Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի առավել հավանական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսի հետ հեռուստադեբատներին։ Սանդերսը ձգտում է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրման Դեմոկրատական կուսակցությունից։ Նրա բուն մրցակիցը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է՝ հայտնում է BBC-ն։
«Ես կսպասեմ դեբատներ անցկացնելու հնարավորության դեմոկրատական փրայմերիզների հաղթողի հետ»,- հայտարարել է Թրամփը։
Երեկ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է մասնակցել Սանդերսի հետ դեբատներին՝ պայմանով, որ նրա ընտրական շտաբն իրեն փոխանցի առնվազն 10 մլն դոլար՝ բարեգործության համար։











































