ՊՍԺ-ն շարունակում է բանակցությունները թիմի հարձակվող Էդիսոն Կավանիի հետ` ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ:
L’Equipe-ի տեղեկությունների համաձայն` փարիզյան ակումբը 29-ամյա ուրուգվայցուն մինչև 2020 թվականը ժամկետով պայմանագիր է առաջարկում: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է ևս երկու տարի:
Ենթադրվում է, որ Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո Կավանին կդառնա Ֆրանսիայի չեմպիոնների հիմնական հարձակվողը: Հիշեցնենք` լուրեր են շրջանառվում, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը:
Նախորդ մրցաշրջանում ուրուգվայցին մասնակցել է 52 հանդիպումների, 25 գոլ է խփել և գոլային 7 փոխանցում կատարել:









































