Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսի գործակալ Ուլի Ֆերբերը հայտնել է, որ բացի «Ֆիորենտինա»-ից ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենթուս»-ը, Մադրիդի «Ատլետիկո»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն:
««Ֆիորենտինա»-ն միակ ակումբը չէ, որ հետաքրքրված է Մարիոյի ծառայություններով: Երբ Գոմեսը վերադառնա արձակուրդից, մենք լավագույն որոշումը կկայացնենք նրա համար»,- ասել է Ֆերբերը:
Հիշեցնենք` Գոմեսը գործող պայմանագիր ունի գերմանական գրանդի հետ, որն ուժի մեջ է մինչև 2016 թվականը: 2012/13 թվականների մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը մասնակցել է 32 հանդիպումների և 19 գոլ հեղինակել:









































