ԱՄՆ-ում սննդամթերքի 40 տոկոսից ավելին մարդիկ այդպես էլ չեն ուտում: Այս մասին են վկայում ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության ու շրջակա միջավայրի պաշտպանության տվյալները, հայտնում է vesti.ru-ն:
Համաձայն փորձագետների եզրակացությունների՝ միջինն ամերիկացիներն աղբանոց են նետում տարեկան 165 մլրդ դոլարի սնունդ:
Նման իրավիճակն անընդունելի է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի համար, ինչի արդյունքում նա առաջարկել է օրգանական թափոնների մշակման օպտիմալացման պլան:
Համաձայն նրա պլանի՝ քաղաքը պետք է կատարի սննդային թափոնների պարտադիր մշակում, թեև դա կարող է բարդացնել տնային տնտեսուհիների կյանքը:
Ըստ նրա առաջարկի՝ մինչ 2016 թ. Նյու Յորքի բնակիչները պետք է առանձնացնեն իրենց սննդային թափոնները:
Օրգանական թափոնները Նյու Յորքում ներկայում կազմում են 1,2 մլն տոննա կամ 35 %՝ կախված հավաքվող աղբից: Թափոնների տվյալ տեսակը դառնալու է պարարտանյութ կամ վերածվելու է բնական գազի:
Փորձագետները կարծում են, որ տվյալ միջոցառումը դրական ազդեցություն կունենա քաղաքի բնապահպանական իրավիճակի վրա:







































