ԵԱՀԿ-ն մտահոգույթուն է հայտնել այն միակողմանի գործողությունների կապակցությամբ, որոնք խոչընդոտում են ազատ տեղաշարժմանը հակամարտության գոտում: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանում գտնվող՝ ԵԱՀԿ գործող համանախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան՝ արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ հանդիպումից հետո:
Կոժարայի խոսքերով՝ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների շրջանակներում: Նա հաղորդել է որ Վրաստան մտադիր է այցելել երկրի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում, քանի որ կազմակերպությունը փորձում է տեղյակ լինել իրադարձություններից, որոնք տեղի են ունենում հակամարտության գոտում:
«Մենք չենք աջակցում նման միակողմանի գործողություններին, որոնք չեն օժանդակում բանակցային գործընթացին»,- հավելել է Կոժարան:







































