Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է «Սասուոլո»-ի հարձակվող Դոմենիկո Բերարդիի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն։
Նախորդ շաբաթվա ավարտին Բերարդին եղել է Բարսելոնայում ու բանակցել ակումբի ղեկավարության հետ։ Բերարդիի ծառայություններով հետաքրքրվում է նաև Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուս»-ը։
Իտալիայի Ա Սերիայի 2015/16թթ մրցաշրջանում Բերարդին 29 խաղում 7 գոլ է խփել ու կատարել 6 գոլային փոխանցում։









































