Հունիսի 18-ի համարում «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ իշխանական շրջանակներում արդեն մի քանի օր է՝ շշուկով պատմում են, որ մոտ տասն օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիկնապահների կողմից ծեծի է ենթարկվել կառավարության աշխատակազմի աշխատակից Հայկ Կարապետյանը, որը թիկնապահների հետ ուտելխմելիս է եղել Արաբկիր վարչական շրջանի ռեստորաններից մեկում, որտեղ էլ նրանց միջև վեճ է սկսվել: Հ. Կարապետյանը վնասվածք է ստացել ծնոտի շրջանում և դիմել բժշկի:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է կատարվածի շուրջ զրուցել ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) հետ: «Ես նման տեղեկություն չունեմ, եթե դա հավաստի լիներ, ես կիմանայի: Ու եթե ես տեղյակ չեմ, ուրեմն այն հավաստի չէ»,-հակիրճ ասել է ՊՊԾ պետը:







































