«Ութնյակի» երկրների ղեկավարներն Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիին կոչ են արել օգտագործել ընձեռված հնարավորությունները և հարաբերությունները հարթել միջազգային հանրության հետ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք Իրանին կոչ ենք անում սկսել կատարել միջազգային պարտականությունները: Մենք նաև կոչ ենք անում միջազգային հանրությանն ապահովել ՄԱԿ-ի ամբողջական պատժամիջոցները»,- նշվում է փաստաթղթում:
G8-ի ղեկավարները Իրանին կոչ են արել պատասխանել միջուկային ծրագրին առնչվող բոլոր հարցերին, ինչպես նաև բարելավել մարդու իրավունքների իրավիճակը երկրում:







































