Վերջերս հանրությանն իր ելույթով ապշեցրած Ջենիֆեր Լոպեսն այս անգամ խոստովանել է, որ չի կարողանում միայնակ քնել:
Դերասանուհու համար կարևոր է, որ ինչ-որ մեկն անպայման իր կողքին լինի, երբ նա պատրաստվում է քուն մտնել: Եվ դա կապ չունի սեքսի հետ, ինչպես շատերն են կարծում: Ուղղակի Լոպեսն անկողնում իրեն անհարմար է զգում, երբ միայնակ է: Նա ստիպված է եղել իր քրոջը կամ օգնականին խնդրել իր մոտ քնել, երբ ընկերը չի կարողացել գիշերել նրա հետ:
Ի դեպ, միայն Լոպեսը չէ որ նման խնդիր ունի: Լեդի Գագան նույնպես չի կարողանում միայնակ քնել, իսկ նրա օգնականը նման վստահության դրսևորումը չի գնահատել և դատի է տվել երգչուհուն:











































