Գերմանիայում իրենց գործառույթները կսկսեն նոր մասնագիտության տեր մարդիկ՝ սեքս-օգնականները՝ հոգեկան կամ ֆիզիկական թերություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև թոշակառուների համար: Այդ գործունեությունը ծավալելու համար կրթություն և սերտիֆիկատ են ստացել դեռևս 5 կին և 2 տղամարդ:
Չեխիայում ևս, որտեղ աստիճանաբար օրինականացվում է մարմնավաճառությունը, այս մասնագիտությունը հետաքրքություն է առաջացրել: «Սեքս բիզնեսից՝ աշխատաշուկա» անունը կրող ծրագիրը ներկայացվել է Պրահայում կոնֆերանսի ընթացքում՝ մարմնավաճառների օգնության կազմակերպության կողմից: Ըստ կազմակերպության աշխատակիցների՝ այս աշխատանքը հարմար կլինի և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար, ովքեր ցանկանում են վերջ տալ մարմնավաճառությանը:
Չեխ փորձագետները ևս կարծում են, որ այս մասնագիտությունն անհրաժեշտ է երկրում: Չնայած «օգնականներն» իրենց ծառայությունները առաջարկում են գումարի դիմաց՝ դա մարմնավաճառություն չի համարվում:












































