Արտասովոր, նույնիսկ տգեղ արտաքինով փողոցային և տարբեր ցեղատեսակի պատկանող շները կժամանեն Կալիֆոռնիա, որպեսզի մասնակցեն «աշխարհի ամենատգեղ շան» տիտղոսը նվաճելու մրցույթին:
Ամեն տարի արտասովոր ցուցահանդեսի դատավորները փնտրում են մոլորակի ամենասարսափելի շանը: Մրցույթը ընթանում է արդեն 25-րդ անգամ: Մասնակիցներին գնահատելու են մի քանի չափանիշներով՝ առաջին տպավորություն, առանձնահատկություններ, լսարանի արձագանք:
Հաղթողին բաժին կհասնի չեմպիոնի մեծ մեդալը, 750 ֆունտ սթեռլինգ և տեղի ռեստորանում ճոխ ճաշ: Իսկ թեկնածուները այս տարի բացառիկ են. բոլորը չէ, որ կարողանում են լեզուն ատամների հետևում պահել, դրանցից որոշները խելագար հայացք ունեն, որոշները՝ գզգզված մորթի:









































