«Լիվերպուլ»-ի ղեկավարները հարձակվող Լուիս Սուարեսին խնդրել են գրավոր հաստատել, որ նա չի ցանկանում շարունակել կարիերան թիմի կազմում:
Եթե Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ավարտից հետո ֆուտբոլիստը այլ ակումբ տեղափոխության խնդրանքով դիմի «Լիվերպուլ»-ի ղեկավարությանը, անհապաղ տրանսֆերի իրավունք կստանա:
Սուարեսի տրանսֆերի դիմաց «Լիվերպուլ»-ը շուրջ 50 մլն եվրո է պահանջում:








































