Հունգարիայում մեղադրանքներ են առաջադրվել նացիստների հետ համագործակցության մեջ կասկածվող Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների 98-ամյա նախկին ոստիկանի դեմ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Լասլո Չատարին մեղադրվում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում թունավորված ավելի քան 15 հազար հրեաների մահվանը մասնակից լինելու մեջ:
Չատարիին անցած տարի Հունգարիայում գտել էին բրիտանացի լրագրողներն ու ողջ աշխարհում նացիստ հանցագործների հետախուզմամբ զբաղվող Սիմոն Վիզենտալի կենտրոնի ներկայացուցիչները:









































