Այսօր տեղի կունենա Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Կարիմ Բենզեմայի ու Ֆրանկ Ռիբերիի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստները մեղադրվում են 2008 և 2009թթ անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար:
Երկու ֆուտբոլիստներն էլ չեն ընդունում մեղադրանքները: Դատարանը պնդում է, որ Ռիբերին երկու անգամ օգտվել է մարմնավաճառ Զաիրայի ծառայություններից՝ 700 եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստը չի հերքում, որ քնել է Զաիրայի հետ, բայց պնդում է, որ վերջինիս չի վճարել դրա դիմաց ու չի իմացել նրա տարիքը (այդ ժամանակ Զաիրան 17 տարեկան է եղել):
Նույն մեղադրանքը ներկայացված է նաև Կարիմ Բենզեմային, ով Զաիրային վճարել է 500 եվրո 2008թ., երբ աղջիկը 16 տարեկան է եղել:
Եթե մեղադրանքը հաստատվի, ապա ֆուտբոլիստները կազատազրկվեն 3 տարով և կտուգանվեն 45.000 եվրոյով:






































