Թուրինի «Յուվենթուս»-ի գործադիր տնօրեն Բեպե Մարոտան մոտ ժամանակներս կմեկնի Անգլիա «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կարլոս Տևեսի տրանսֆերի շուրջ բանակցելու նպատակով:
Mediaset-ի տեղեկացմամբ՝ իտալական ակումբը 10 մլն եվրո կվճարի Տևեսի տեղափոխության դիմաց:
Ընդ որում՝ «Յուվենթուս»-ն արգենտիանցի հարձակվողի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 5.5 մլն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր՝ Տևեսի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Միլան»-ը:









































