Իրանի և միջազգային միջնորդների «Վեցյակի» բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ, կանցկացվեն իսլամական հանրապետության նոր կառավարության ձևավորումից հետո: Այս մասին, ինչպես փոխանցում է ITAR-TASS-ը, հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Արագչին:
«Պաշտոնական բանակցությունները կանցկացվեն պաշտոնական կառավարության հետ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Իրանի ու «5+1» խմբի բանակցությունները կսկսվեն նոր կառավարության ձևավորումից հետո:
Նրա խոսերով՝ բանակացությունների նոր փուլի անցկացման ժամկետի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ այս պահին չկան:
Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ արդեն մեկ ամսից:








































