Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը թիմի երկրպագուներին խոստանում է ավելի լավ խաղ ցուցադրել: Նա հայտարարել է, որ թիմի երկրպագուները դեռ չեն տեսել իր լավագույն խաղը:
« «Ռեալ»-ի կազմում լավագույն խաղս դեռ չեմ ցուցադրել: Երբ նոր էի տեղափոխվել «Ռեալ», հասկանում էի, որ չեմ արդարացնում մարդկանց սպասելիքները: Բայց կարող եմ ասել, որ նաև հաջող խաղեր եմ անցկացրել:
Հասկանում եմ, թե որքան կարևոր է Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթը: Եթե մեզ հաջողվի նվաճել այն, ապա մեր անունները կգրվեն ակումբի պատմության էջերում»,- հայտարարել է Մոդրիչը:








































