Բուլղարիայում հակակառավարական ցույցն ավարտվել է ցուցարարների և կուսակցական ակտիվիստների ընդհարումներով. ցուցարարները բախվել են «Ատակի» խորհրդարանական կուսակցության ակտիվիստների հետ, ինչի հետևանքով տուժել է 2 մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարները անցնում էին խորհրդարանական կուսակցությունների գրասենյակների մոտով, կանգնում յուրաքանչյուրի մոտ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը: «Ատակի»-ի կողմնակիցները հավաքվել են իրենց գլխավոր գրասենյակի մոտ և հայտարարել, որ թույլ չեն տա նրանց մտնել այնտեղ:
Ժանդարմերիայի ուժերը, բախումից խուսափելու համար, թույլ չեն տվել ցուցարարներին մտնել, սակայն այնուամենայնիվ՝ բախումից չեն կարողացել խուսափել:










































