Այս տարի Հյուսիսային Կորեան ծրագրում է Չինաստանից գնել մոտ 100 հազար սմարթֆոն: Radio Free Asia-ի փոխանցմամբ՝ այդ մատակարարումները մտնում են 500 հազար բջջային հեռախոսների խմբաքանակի մեջ, որը Չինաստանը մտադիր է այս տարի մատակարարել Հյուսիսային Կորեա:
Եթե չինական արտադրության սմարթֆոնը տեղական շուկայում արժե մոտ 163 դոլար, ապա Հյուսիսային Կորեայում այն կվաճառվի 465 դոլարով:
Որոշ տվյալներով՝ Հյուսիսային Կորեայում սեփական սմարթֆոնները հասանելի են միայն առանձին մարդկանց, որոնց թույլատրվում է սահմանափակ տեսազանգեր կատարել, և որոնք կարող են անլար կապով ստանալ պաշտոնական ԶԼՄ-ների հրապարակումները:
Ներկայում Հյուսիսային Կորեայի մոտ 24 մլն քաղաքացիներից միայն 2 միլիոնն է օգտվում բջջային կապի ծառայություններից:








































