Փոմթեյ Ֆաբրա համալսարանի գիտնականները պարզել են այն պատճառները, որոնց հետևանքով հայտնի գորիլլա-ալբինոսը ստացել է իր գունավորումը:
Ինչպես հաղորդում է Live Scence-ը, արտասովոր կենդանին ապրել է վայրի բնության մեջ՝ մինչև 1996-ին նրան կարողացել են բռնել Հասարակածային Գվինեայի բնակիչները:
Գորիլլայի ձյունաճերմակ արուին տարել էին Բարսելոնի կենդանաբանական այգի, որտեղ նա ապրել է 40 տարի:
Կենդանին, լինելով միակ ձյունաճերմակ կապիկը, մեծ ուշադրություն էր գրավում: Նա մահացել է 2003-ին՝ մաշկի քաղցկեղից:
Գիտնականները տարիներ շարունակ փորձել են տալ կապիկի նման գույնի բացատրությունը, սակայն դա հաջողվել է անել միայն վերջերս:
Գիտնականներն օգտագործել են գորիլլայի սառեցված արյունը և պարզել են, որ նրա գույնը պայմանավորված է SLC45A2 գենով: ԴՆԹ-ի հետագա անալիզը ցույց է տվել, որ կապիկը ժառանգել է այդ գենի մուտացված տեսակը ծնողներից, որոնք միմյանց ազգական են եղել:









































