Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այսօր հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից 2009-ին G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին հետևելու մասին հրապարակումները: Բացահայտումը հրապարակվել է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տվյալների հիման վրա:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է վարչապետը երաշխավորել իր հյուրերին, որ Սնոուդենի տեղեկացրածի նման մի օպերացիա էլ իրենց չի սպասվում, նա ասել է. «Մենք երբեք չենք մեկնաբանում անվտանգության կամ հետախուզության հարցերը, և հիմա ես էլ մտադիր չեմ դա անել»:
Տեղի վերլուծաբանները նշում են, որ, ամենայն հավանականությամբ, Քեմերոնը ստիպված է լինելու պատասխանել Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք «Քսանյակի» գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների նմանատիպ հարցերին։







































