«Աստղային պատերազմների» հեղինակը ստացել է «Էմմի» մրցանակ՝ «Աստղային պատերազմներ. կլոնների պայքարը» (Star Wars: The Clone Wars) հեռուստատեսային մուլտսերիալի համար։, հաղորդում է BBC News-ը:
Մուլտֆիլմը հաղթել է «Հատուկ դասի ակնառու անիմացիոն ծրագիր» (Outstanding Special Class Animated Programme) անվանակարգում: Դա Լուկասի կարիերայի առաջին «Էմմին» է: Մրցանակը նրան հանձնել է Քերի Ֆիշերը, ով «Աստղային պատերազմներում» մարմնավորել է արքայադուստր Լեային:
Մրցանակը շնորհվել է հուինիսի 16-ին կայացած Daytime Emmy Award արարողության շրջանակներում, որտեղ մրցանակներ են շնորհվում լավագույն հաղորդումների ստեղծողներին:
Առավել հեղինակավոր՝ Primetime Emmy Award-ը (երեկոյան լավագույն հեռուստածրագրերի համար) շնորհվում է 2013 թ. սեպտեմբերի 22-ին:
«Աստղային պատերազմներ. կլոնների պայքարը» սերիալը ցուցադրվել է Cartoon Network-ով՝ 2008 թ.: Հանդիսատեսին ներկայացրել էին 5 սեզոն, որը բաղկացած էր ընդհանուր առմամբ 108 սերիայից: Վերջինը եթերում ցուցադրվել է 2013 թ. մարտի 2-ին, ինչից հետո Lucasfilm-ը հայտարարեց, որ նածագիծը կփակվի։
Լուկասը դրա պատճառը բացատրում է «Ատղային պատերազմների» 7-րդ ֆիլմի նկարահանման վրա կենտրոնանալու ցանկությամբ:











































