Բազմաթիվ լուրեր են շրջանառվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» տեղափոխության շուրջ: Այդ լուրերից անմասն չմնաց նաև հեղինակավոր BBC պարբերականը:
BBC-ն գրում է, որ «Լիվերպուլ»-ը կվճարի Մխիթարյանի պայմանագրում նշված հրաժարագինը, որը կազմում է 20 մլն ֆունտ:
Պարբերականը գրում է, որ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Մխիթարյանին առանցքային դեր է հատկացնելու իր նոր նախագծում, որով մարզիչը ցանկանում է արդյունքի հասնել 2013/14թթ մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ The Telegraph-ը տեղեկատվություն էր տարածել, որ համաձայնագրի ստորագրման մասին կհայտարարվի առաջիկա 48 ժամերի ընթացքում:
Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն ու Թուրինի «Յուվենթուս»-ը:










































