Շոտլանդիայի Դրամնադրոչիտ գյուղի Առևտրային պալատում սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ նրա անդամներից մեկը՝ Ջորջ Էդվարդը, մեղադրել է ձեռնարկատերերին Լոխ-Նեսսի հրեշի մասին առասպելի ոչնչացման մեջ: Այս մասին հայտնոմ է The Scotsman-ը:
Լոխ-Նեսս լճի ափին գտնվող գյուղի Առևտրային պալատի անդամներին ուղղված նամակում Էդվարդը հայտարարել է, որ տեղի որոշ ձեռնարկատերերի, ինչպես նաև Loch Ness Centre-ի հետազոտող Ադրիան Շայնի գործողությունները իջեցնում են Նեսսիի մասին լեգենդի ժողովրդականությունը և նվազեցնում զբոսաշրջիկների հոսքը:
Շայնն իր հերթին հակառակորդին անվանել է խաբեբա, որը անձամբ չի հավատում Նեսսիի գոյությանը: Շայնի խոսքով՝ զբոսաշրջիկները ցանկանում են գիտական տվյալներ լսել Նեսիի գոյության մասին:
Փոխադարձ մեղադրանքների փոխանակման հետևանքով ճակատների կողմնակիցներից ոմանք լքել են պալատը:











































