Լոնդոնի «Չելսի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչին խնդրում է ձեռք բերել հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի տրանսֆերը: Այդ մասին տեղեկացնում է Daily Mirror-ը:
Սնեյդերը հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայ»-ում:
2012/13թթ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը Թուրքիայի առաջնության բարձրագույն խմբում անցկացրել է 12 խաղ և խփել 3 գոլ:










































