Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Ինչո՞ւ միջոցներ չեք ձեռնարկում քաղաքապետին պատասխանատվության ենթարկելու համար. Փոստանջյանը՝ փոխվարչապետին

«Երևանը տեղական ինքնակառավարվող մարմին է, քաղաքապետը ժողովրդի քվեի արդյունքում է ստացել մանդատ». քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի առաջին նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցի: Նա հարց էր ուղղել փոխվարչապետին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի իրականացրած չարաշահումների մասին՝ հղում անելով հողային աճուրդներին, որոնք ընթացել են փակ, շեղումներով, և տեղի են ունեցել օրենքից դուրս աճուրդներ:

Փոստանջյանի համոզմամբ՝ Երևանի քաղաքապետը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը: «Այս քաղաքապետը ամեն շաբաթ մասնակցում է ՀՀ կառավարության նիստերին ու քննարկումներին, Դուք իր հետ արդյունավետ հողի կառավարման և պետությանը հասցված վնասի մասին խոսե՞լ եք: Նա ձեռք է բերել լիազորություններ, որոնք օրենքով իրեն սահմանված չեն: Ինչո՞ւ չեք ձեռնարկում միջոցներ՝ նրան պատասխանատվության ենթարկելու: Սերժ Սարգսյանը տեղյալ է՝ չի ձեռնարկում, ՎՊ-ն տեղյակ է՝ չի ձեռնարկում, ես բոլոր քաղաքական ուժերին հորդորելու եմ հետևողական լինել: Ո՞րն է լինելու սրա հետևանքը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ի պատասխան՝ Արմեն Գևորգյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչու ՎՊ-ն չի դիմել: «Ես կարծում եմ, որ հողային պաշարների հետ կապված խնդիրներ ունենք, օրենքով կարգավորումներ պետք է ունենանք, որ համայնքներն ամեն մեկն իր հայեցողությամբ այդ հարցերը չլուծի: Եկեք հաշվի առնենք, որ Երևանը տեղական ինքնակառավարվող մարմին է, քաղաքապետն ընտրվել է, ստացել է բնակչության մանդատը: Նմանատիպ առաջարկություններով հանդես գալու համար կառավարությունը պետք է ունենա բավարար հիմքեր, որովհետև առնվազն այն, ինչ ասացիք, կարող է կրկնակի մեկնաբանության տեղիք տալ»,- պարզաբանեց փոխվարչապետը:

Արձագանքելով փոխվարչապետի պատասխանին՝ Փոստանջյանը փորձեց այլ օրենքի պահանջ ընթերցել, որը կպնդի, որ քաղաքապետը քրեորեն պատժելի արարքներ է իրականացրել և իր լիազորություններից անցել:

«Զավեշտն այն է, որ պաշտոնեական դիրքի չարաշահման օբյեկտ կամ սուբյեկտ է Երևանի ավագանին, ավագանին է այդպիսի որոշում կայացրել, որպեսզի նրան վերապահված լինի այդ իրավունքը: Դուք կարող եք Ձեր նախաձեռնությամբ դիմել իրավապահ մարմիններին, քանի որ ավագանին է այդ որոշումը կայացրել: Երևանի ավագանուն պետք է պատասխանատվության ենթարկել: Եթե «Բարև» դաշինքը ավագանու կազմում է, կառաջարկեի, որ առաջիկայում այս հարցը դարձնեն քննարկման առարկա»,- ասաց Արմեն Գևորգյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում