«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ գիտի՝ ինչպես է պետք հարաբերություններ կառուցել թիմի ֆուտբոլիստների հետ: Նրա խոսքերով՝ իր հետ խնդիրներ կունենան միայն եսասերները:
«Արդեն գիտեմ, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցել թիմի ֆուտբոլիստների հետ: Խաղացողները հիանալի հարաբերություններ կունենան, եթե լավ կատարեն իրենց աշխատանքը, սեփական շահերը վեր չդասեն թիմի շահերից: Իսկ եսասերները խնդիրներ կունենան ինձ հետ:
Ցանկացած կոլեկտիվում կարող են գտնվել անձինք, ովքեր ունակ կլինեն փչացնել թիմում տիրող մթնոլորտը»,- Մոուրինյոյին մեջբերում է goal.com-ը:










































