Պորտուգալացի մասնագետ Անդրե Վիլաշ-Բոաշը կարող է գլխավորել Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն:
France Football-ը տեղեկացնում է, որ անցած հանգստյան օրերին Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչը բանակցել է ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստ են մարզչին 12 մլն եվրո տարեկան աշխատավարձ վճարել:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մոտ ժամանակներս կգլխավորի Մադրիդի «Ռեալ»-ը:





































