ԱՄՆ Կոլորադո նահանգում արդեն մեկ շաբաթ է՝ ավերիչ ներգործություն են ունենում նահանգի պատմության մեջ ամենաուժգին անտառային հրդեհները: Հրշեջներին և ԱՄՆ ազգային գվարդիայի զինվորներին հաջողվել է կանգնեցնել կրակի տարածումը: Այս մասին հայտնել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բրենդոն Հեմփթոնը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հրդեհի տարածքի շրջագծով փորված խրամատը խոչընդոտել է կրակի տարածմանը: Բացի այդ, տարերային աղետի դեմ պայքարին օգնել է նաև եղանակը: Կիրակի՝ օրվա երկրորդ կեսին, ուժեղ անձրև է սկսվել: Հեմփթոնի խոսքով՝ մինչև հինգշաբթի իրավիճակը լիովին վերահսկողության տակ կվերցնեն:
Ներկայում ավելի քան 6.5 հազար հա տարածք ընդգրկող հրդեհի դեմ պայքարում են ավելի քան 1000 հրշեջներ ու զինվորներ: Հրդեհը ոչնչացրել է 473 տուն, 17 շինություններ լրջորեն վնասվել են: Հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ:









































