Անգլիական «Լիվերպուլ»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի մասին, որը, ինչպես գիտեք, հետաքրքրվում է ֆուտբոլիստի ծառայություններով:
«Ես ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս կներդնեմ իմ ողջ հոգին: Ես նման կերպ եմ վարվել Ուրուգվայի հավաքականում, «Այքաս»-ում և «Լիվերպուլ»-ում:
Ցանկացած խաղացող երազում է լիենել հաջողության գագաթնակետին, իսկ «Ռեալ»-ը գագաթնակետ է բոլորի համար: Սակայն ես որևէ համաձայնություն չունեմ «Արքայական ակումբ»-ի հետ: Ես գործող պայմանագիր ունեմ «Լիվերպուլ»-ի հետ»,- նշել է 26-ամյա հարձակվողը:
Հավելենք, որ 2012/13թթ մրցաշրջանի շրջանակներում Սուարեսը դարձել է 23 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ` անցկացնլով 33 հանդիպում:









































