Գալայում ավարտվեց ATP հերթական մրցաշարը: Եզրափակիչում ուժերը չափեցին շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը և ռուսաստանցի Միախայիլ Յուժնին: Ֆեդերերը կարողացավ հաղթանակ տանել 6:7 (5:7), 6:3, 6:4 հաշվով` նվաճելով ընթացիկ մրցաշրջանի իր առաջին տիտղոսը:
Շվեյցարացին կատարել է 11 էյս, ինչպես նաև իրացրել է հնարավոր 9 բրեյք-փոյնթերից 2-ը:
Հավելենք, որ սա Ֆեդերերի մարզական կարիերայի 77-րդ տիտղոսն էր: Գալայում նա հաղթանակ է տարել 6 անգամ:







































