Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայացել է կովերի «Միսս Գերմանիա» գեղեցկության ամենամյա մրցույթը: Եզրափակչում հայտնված մասնակիցները ընտրվել էին 250 հավակնորդներից:
Խստապահանջ ժյուրին գնահատել է նրանց մարմնի ամրակազմությունը, ուժեղ ոտքերը, կաշվի ձիգ լինելն ու հանրության առջև վստահությունը:
Շոուի հաղթող է դարձել Loh Nastygirl անունով սև-սպիտակ կովը: Այս մասին հայտնում է mirfactov.com պորտալը:
Հաղթանակի կապակցությամբ Թոմաս Շուլտիե-Լոմյոլերը համբուրել է իր կովին:









































