Բրազիլիայում կոնֆեդերացիայի գավաթի խաղը նշանավորվել է բողոքի ակցիաներով: Ակցիայի մասնակիցներին վրդովեցրել է իշխանությունների կողմից 2014թ.-ին Աշխարհի առաջնությանը հատկացվող բյուջեի ծավալը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մոտ հազար ցուցարարներ ակցիա են կազմակերպել ազգային մարզադաշտի մերձակայքում՝ Բրազիլիա-Ճապոնիա խաղից առաջ:
Ցուցարարները պարզել էին պաստառներ՝ «Մեզ պետք չէ աշխարհի առաջնություն», «Մեզ գումար է անհրաժեշտ հիվանդանոցների և կրթության համար» գրություններով:
Երբ ցուցարարները շարժվում էին ստադիոնի գլխավոր մուտքի մոտ, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Ձերբակալվել է 15 մարդ:











































