2014թ.-ին Apple ընկերությունը նախատեսում է թողարկել 4.7 և 5.7 դյույմ անկյունագիծ ունեցող՝ փոքր էկրաններով iPhon-ներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նոր iPhone-ը կարժենա 99 դոլար: Սակայն շատ հնարավոր է, որ Apple-ի ղեկավարությունը վերջին պահին հրաժարվի իր ծրագրերից կամ ամբողջությամբ փոխի դրանց բնույթը:
Ամեն դեպքում ավելի տրամաբանական կլիներ թողարկել լայն անկյունագծով սմարթֆոններ՝ շուկայում դիրքը պահպանելու համար, որը մեծ արագությամբ նվաճում է Samsung-ը:











































