Օդանավը, որով թռիչք է կատարել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, արտակարգ վայրէջք է կատարել Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի օդանավակայանում՝ ենթադրաբար օդաչուի խցիկում ծխարձակման պատճառով: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ավիացիոն դաշնային վարչության ներկայացուցիչ Հոլի Բեյքերին:
Ֆիլադելֆիայից Դալլաս ուղևորվող երկշարժիչանի Gulfstream IV օդանավի օդաչուն իր խցիկում ծխի հոտ է զգացել: Նա այդ մասին հայտնել է ավիադիսպետչերներին, որից հետո օդանավն ուղղվել է դեպի մոտակա օդանավակայան ու բարեհաջող վայրէջք կատարել: Ոչ ոք չի տուժել:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, իսկ կիրակի վաղ առավոտյան Բուշը բարեհաջող հասել է Դալլասում գտնվող իր տուն՝ հեռուստաալիքին հայտնել է նախկին նախագահի ներկայացուցիչ Ֆրեդի Ֆորդը:











































