Հյուսիսային Կորեան կիրակի օրն ԱՄՆ-ին առաջարկել է երկկողմ հանդիպումներ իրականացնել՝ բարձր մակարդակով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Փխենյանը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ընտրել հանդիպման վայրը և ժամանակը: 2 կողմերը կարող են հարցերի լայն շրջանակներ քննարկել՝ առանց նախապայմանների:
Վերջին շաբաթների ընթացքում ԿԺԴՀ-ն նաև փորձեր է ձեռնարկում հարաբերությունները Հարավային Կորեայի հետ կարգավորելու ուղղությամբ:











































