Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը խոսել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության մասին:
«Ես չեմ որոշում, թե ով է լինելու Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասը:
Ես պետք է անեմ այն, ինչ ինձ ասում են մարզիչները: Որոշումները կայացնում է գլխավոր մարզիչը: Իկերն ինչպես միշտ, ջանասիրաբար մարզվում է և հիանալի մարզավիճակում է»,- Վալդեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:







































