Saturday, 11 05 2024
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է

Կողմերը համաձայնեցին Սարգսյանի պայմաններին. Դուբնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում միջնորդների դիվանագիտական հաջողությունն է: Ամերիկացիները, ռուսներն ու ֆրանսիացիները կարողացան գոնե ժամանակավորապես փրկել Մինսկի խմբի դեմքը: Այսպես է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը մեկնաբանում նախագահների հանդիպումը՝ դրական գնահատելով ԵԱՀԿ-ի համատեղ հայտարարությունը, որը տարածվեց հանդիպումից հետո: Ըստ այդ հայտարարության՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994 և 1995թթ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի իրագործման անհրաժեշտությունը, համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու, մասնավորապես, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Վադիմ Դուբնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ սրանք այն պայմաններն էին, որոնք առաջադրել էր Երևանը, և բոլոր կողմերը գոնե ֆորմալ առումով համաձայնություն են տվել Սարգսյանի պայմաններին, այլ հարց է, որ իրականում շատ դժվար կլինի դրանք կյանքի կոչել:

Վերլուծաբանի կարծիքով՝ միակ կողմը, որը հաստատ չի շահել այս իրավիճակից, Ռուսաստանն է, որը չկարողացավ պահպանել իր մենաշնորհը Ղարաբաղյան հարցում:

– Պարոն Դուբնով, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Վիեննայի հանդիպման արդյունքները:

– Սա անկասկած միջնորդների հաջողությունն է, սա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի և հավանաբար նաև ԵԱՀԿ-ի դիվանագիտական հաջողությունն է, քանի որ նրանք ինչ-որ կերպ, գոնե ինչ-որ ժամանակով փրկեցին Մինսկի խմբի դեմքը: Նրանց հաջողվեց միասնական հայտարարության մեջ համատեղել այն, ինչ թվում էր անհնար: Բոլոր կողմերը ֆորմալ առումով համաձայնեցին Սարգսյանի պայմաններին շփման գծում իրավիճակի մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, որը շատ կարևոր է, եթե հաշվի չառնենք այն, որ շատ դժվար կլինի իրագործել այդ կետերը. համոզված եմ, որ լուրջ խնդիրներ են լինելու: Թեև այդ դիրքորոշումների հայտնվելը բանակցային գործընթացում ամեն դեպքում շատ լավ է:

Իսկ ընդհանրապես կարծում եմ՝ գլխավորն արված է. երկու կողմն էլ ստորագրեցին այն կետի տակ, որ անհրաժեշտ է պահպանել 1994-95թթ. համաձայնագրերը զինադադարի մասին: Դա լավ է՝ թեկուզ հռչակագրային մակարդակում, բայց ես չէի գերագնահատի այս փաստը:

– Ուրեմն Դուք կարծում եք, որ սրանք պարզապես պայմանավորվածություններ են թղթի վրա, մասնավորապես՝ զինադադարի պահպանումը, հետաքննության մեխանիզմների ներդրումը: Գործնականում դրանք չե՞ն աշխատի:

Ես այնքան էլ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է գործնականում աշխատելու միջադեպերի կանխման կամ մշտադիտարկման խումբը: Մեծ հաշվով՝ այս դիրքորոշումը միշտ էլ եղել է, դրա մասին նշվել է բոլոր փաստաթղթերում, պարզապես չի ձևակերպվել այնպես, ինչպես եղավ այժմ: Լայնածավալ հարձակումը մի բան է, իսկ միջադեպերը՝ մեկ այլ բան: Երբ խոսում ենք միջադեպերի մասին, օրինակ՝ դիպուկահարների պատերազմի մասին, որը մշտապես տեղի է ունենում, սա բոլորովին այլ բան է. դա միջադեպ չէ, դա իրական կյանքն է, շփման գծի գոյության ձևը, և այստեղ ոչ մի տեսակի մոնիտորինգ չի փրկի:

– Այո, բայց Ադրբեջանը միշտ դեմ էր հանդես գալիս հետաքննության մեխանիզմների ներդրման նախաձեռնությանը:

– Այո, դա շատ կարևոր է, որ Երևանին հաջողվեց պնդել և հասնել իր պահանջի կատարմանը, բայց առանց շփման գծի հստակեցման ոչինչ չի ստացվի:

– Ո՞վ է ավելի շահեկան դիրքում այս հանդիպումից հետո՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն:

Դա կախված է մի շարք գործոններից, որոնց մասին մենք չգիտենք: Մենք չգիտենք, թե ի՞նչ է որոշվել՝ կապված ավելի առարկայական հարցերի հետ, ի՞նչ է որոշվել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու հարցի վերաբերյալ: Իսկ ես համոզված եմ, որ այս հարցերը քննարկվել են: Աստիճանաբար կերևա, թե ով է հաղթել Վիեննայում և ով է պարտվել: Ամփոփիչ հաշիվը, իհարկե, երբեք չենք իմանա: Լուրջ տեղաշարժ, իհարկե, չի եղել կարգավորման գործընթացում, բայց կարծում եմ՝ քննարկվել են մի շարք հարցեր՝ Ղարաբաղի ճանաչման վտանգը, բանակցությունների շարունակումը ներկայիս ձևաչափով: Այստեղ պիտի փնտրենք այն փոխզիջումը, որը երկու կողմերին բերեց Վիեննա և հնարավոր դարձրեց այս բարենպաստ հայտարարությունը:

– Ի դեպ, Լավրովը հայտարարել է, թե իրենք ենթադրում են, որ հայերն ու ադրբեջանցիները տրամադրված են փոխզիջումների:

– Լավրովը միշտ է խոսում փոխզիջումների մասին: Դա Ռուսաստանի արտգործնախարարության կլիշեն է, որի մասին նշվում է յուրաքանչյուր հանդիպումից հետո: Կարծում եմ՝ միակ կողմը, որը հաստատ չի շահել այս իրավիճակից, Մոսկվան է: Մոսկվան չկարողացավ պահպանել իր մենաշնորհը Ղարաբաղյան հարցում, և խնդիրը վերադարձավ միջազգային դաշտ:

– Դա շատ կարևոր հանգամանք է, չէ՞ որ հետաքննության մեխանիզմների նախաձեռնությունը, ըստ էության, կարգավորման արևմտյան մոդել է: Երևի Ռուսաստանին ավելի հարմար կլիներ, եթե շփման գիծը վերահսկվեր խաղաղապահ ուժերի, ոչ թե մոնիտորինգային խմբի կամ էլեկտրոնային սարքերի միջոցով: Ինչպե՞ս կգնահատեք հարցը Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների տեսանկյունից:

Ես չէի բաժանի հարցը արևմտյան և ռուսական մոդելների: Կարգավորման բոլոր սկզբունքները մշակվել են համատեղ, նույն Մադրիդյան սկզբունքները կոլեկտիվ ջանքերով են մշակվել: Կա ընդհանուր մոտեցում փուլային ճանապարհով խնդիրը լուծելու հարցի շուրջ, և, իհարկե, միշտ էլ հնարավոր են տարբերակներ համապարփակ մոտեցման շրջանակներում: Ես չէի դրամատիզացնի Ռուսաստանի դիրքորոշումը խաղաղապահների հարցում, քանի որ չեմ կարծում, թե Մոսկվան լրջորեն հույս ուներ, որ իրեն կհաջողվի խաղաղարար ուժեր տեղակայել հակամարտության գոտում: Դա իրատեսական չէ:

– Այնուամենայնիվ, նման մտադրություն կար:

– Այստեղ շատ նուրբ սահման կա մտադրության և ցանկության միջև: Կասկած չկա, որ Մոսկվան ուներ նման ցանկություն, բայց հասկանում էր, որ դա հնարավոր չէ: Անշուշտ, Մոսկվան գործում էր այդ ուղղությամբ, փորձում էր իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը, բայց չէի ասի, թե Մոսկվան խիստ առճակատման է գնում համանախագահող մյուս պետությունների հետ: Մոսկվայի դիրքորոշումը 80 տոկոսով համընկնում է Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշումների հետ: Պարզապես Ռուսաստանին չհաջողվեց պահպանել իր նախաձեռնությունը:

– Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում նախագահների հանդիպումից հետո շփման գծում լարվածությունը նվազեցնելու և բանակցություններում որևէ առաջընթացի հասնելու համար:

Ես բավական հոռետես եմ այդ հարցում: Շատ լավ է, որ նախագահները հանդիպել են, ամեն ինչ հիանալի է, բայց այդ հանդիպումների և բանակցությունների ազդեցությունը, ցավոք, շատ փոքր է առաջնագծում իրավիճակի վրա: Եվ եթե հանկարծ կողմերից մեկը հաշվարկ անի և զգա, որ կարող է ինչ-որ տարածքներ, ինչ-որ բարձունքներ գրավել, այդ դեպքում ոչ մի հանդիպում, ոչ մի Վիեննա, որևէ միջնորդ չի կարողանա հետ պահել կողմերին նոր քառօրյա պատերազմից: Քառօրյա պատերազմը և Վիեննան տարբեր գործընթացներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում