Սիրիացի 73 սպա իրենց ընտանիքներով հատել են թուրք-սիրիական սահմանը` ապաստան գտնելու նպատակով, հայտնում է Associated Press-ը:
Ըստ գործակալության տեղեկությունների՝ փախուստի դիմածների մեջ կան 7 գեներալներ ու գնդապետի կոչումով 20 սպաներ, հայտնում է NEWSru.co.il-ը:
Ընդհանուր առմամբ, սահմանը հատել է 202 մարդ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ սպաները իրենց ընտանիքներով տեղակայված են փախստականների ճամբարում:









































