Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասին անվստահության հայտնելու քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա երեքշաբթի օրը՝ օրվա երկրորդ կեսին: Այս մասին հայտարարել է Միրոսլավ Նեմցովի ղեկավարած պատգամավորների պալատը:
«Խորհրդարանի ստորին պալատի նախագահ Միրոսլավ Նեմցովը ստացել է Չեխական սոցիալ-դեմոկրատական ընդդիմադիր կուսակցության պաշտոնական խնդրանքը՝ կառավարությանը անվստահություն հայտնելու քվեարկություն անցկացնելու վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Երոնիմ Թեյցն ասել է, որ «ներկայիս կառավարական ճգնաժամի միակ հնարավոր լուծումը, որի պատճառը կոռուպցիոն սկանդալն է, Նեչասի կառավարության հրաժարականն է և շատ կարճ ժամանակահատվածում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը»:
Չեխիայի վարչապետ և Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության ղեկավար Պյոտր Նեչասն էլ, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ:
Անվստահության քվեի համար անհրաժեշտ է 200 պատգամավորներից 101-ի աջակցությունը:









































