Հարահայտ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակն ու վերջինիս վարքը: Հիշեցնենք, որ խաղացողը դեռևս չի երկարաձգել «Արքայական ակումբ»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը:
«Ռոնալդուն իրեն նման կերպ է պահում, քանի որ նա ծնվել է հաղթանակներ տանելու համար, իսկ «Ռեալ»-ը քիչ տիտղոսներ է նվաճել վերջին մրցաշրջաններում:
Պատճառը գումարը չէ, քանի որ Ռոնալդուն դրա կարիքը չունի: Ամեն բանի հիմքում հավակնություններն են: Ըդհանուր առմամբ, միայն Ռոնալդուն է առաջնորդել թիմը դեպի հաղթանակներ, սակայն երբեմն նրա ջանքերը ևս բավարար չեն եղել: Քրիշտիանուն ցանկանում է հանդես գալ մի թիմում, որն ունակ է ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ»,- նշել է Ֆիգուն:






































