Facebook սոցիալական ցանցը 2012թ.-ի երկրորդ կեսի ընթացքում ԱՄՆ հատուկ ծառայություններից ստացել է 9-10 հազար հարցում օգտատերերի տվյալների գաղտնազերծման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս տեղեկությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ ուրբաթ օրը երեկոյան հայտնի է դարձել, որ համացանցային ընկերությունները ԱՄՆ իշխանությունների հետ տվյալները հրապարակելու պայմանավորվածություն են ձեռք բերել:











































