Ուկրաինայի ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցությունը որոշել է Յուլյա Տիմոշենկոյին առաջադրել որպես 2015 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու: Ներկայում նա ազատազրկված է՝ վարչապետի պաշտոնում եղած ժամանակ Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Այսօր որոշվել է, որ Տիմոշենկոն կլինի նախագահի ընտրություններում այն բոլոր կուսակցությունների միասնական թեկնածուն, որոնք միավորված են Բատկիվշչինայի մեջ»,- հայտարարել է կուսակցության քաղխորհրդի ղեկավար Արսենի Յացենյուկը:
Հաղորդվում է նաև, որ «Բատկիվշչինան» Տիմոշենկոյին ընտրել է կուսակցության ղեկավար:









































