La Gazetta dello Sport-ի տեղեկացմամբ՝ բրազիլական «Սանթոս»-ը համաձայնության է եկել իտալական «Միլան»-ի 29-ամյա ֆուտբոլիստ Ռոբինյոյի հետ, ով Ա Սերիայի 2012/13թթ մրցաշրջանում անցկացրած 23 հանդիպումներում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ռոբինյոյի՝ «Միլան»-ի հետ կնքած համաձայնագիրն ուժի մեջ կլինի ևս մեկ տարի, սակայն «Սանթոս»-ը պատրաստ է վճարել տրանսֆերի փոխհատուցման համար պահանջվող 5-6 մլն եվրոն: Բացի այդ հաղորդվում է, որ գործարքի մեջ կարող է ընդգրկվել նաև դարպասապահ Ռաֆայելը:
Նշենք, որ Ռոբինյոյի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Ինտեր»-ը և «Ռոմա»-ն:







































