«Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանին առաջիկա 15-20 օրերի ընթացքում կլքի իտալական ակումբը:
Ըստ վերջին տրանսֆերային լուրերի՝ Կավանիի տրանսֆերի ձեռքբերման հիմնական թեկնածուն Լոնդոնի «Չելսի»-ն է, սակայն ֆուտբոլիստի մայրն այդպես չի կարծում:
«Էդիսոնը բանակցում է «Մանչեսթեր Սիթի»-ի և «Ռեալ»-ի հետ: 15-20 օր հետ իրավիճակն ավելի պարզ կլին, և ստույգ տվյալներն կհայտնվեն: Իհարկե, սկզբում կայացված որոշման մասին կիմանա ընտանիքը: Էդին սիրում է«Նապոլի»-ն, և անգամ եթե հեռանա, ընդմիշտ կհիշի երկրպագուների սերն ու աջակցությունը»,- նշել է Կավանիի մայրը:










































