Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Քաղաքացիական ինստիտուտներին անցումը ցավոտ ճանապարհ է. Տիգրան Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան առաջին միջազգային համաժողովի բացմանը, նշեց, որ մեր առջև կանգնած կարևորագույն և սկզբունքային խնդիրների լուծումը պարտավոր ենք միասին գտնել, կառավարության յուրաքանչյուր ծրագիր կարող է հաջողություն ունենալ, եթե այն ներկայացվում է հասարակությանը, դառնում քննարկման և քննադատության առարկա, որից հետո նոր ընդունվում: Սա, ըստ նրա, քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհն է:

Նրա խոսքերով` անցումային հասարակություններում դեպի քաղաքացիական ինստիտուտներ անցումը ցավոտ ճանապարհ է, քանի որ յուրաքանչյուր անդամ պետք է փոխի իր վարքագծային կանոնները:

«Ակնհայտ է, որ չի կարող ձևավորվել քաղաքացիական հասարակություն, եթե կառավարության գործունեությունը չլինի բաց և թափանցիկ»,- ասաց վարչապետը:

Նա ներկայացրեց երկու կարևորագույն պատճառ, թե ինչու պետք է իշխանության գործունեությունը լինի բաց և թափանցիկ. իշխանությունը պարտադրանքի մոնոպոլիա է, եթե իշխանությունը կիրառում է այդ պարտադրանքի գործիքը, հասարակությունը պետք է վստահ լինի, որ այն իր չարս չի գործադրվում, և եթե հասարակության մոտ դրա նկատմամբ վստահություն չլինի, այդ հասարակությունը չի կարող ապահովել զարգացում: Դա է պատճառն, ըստ վարչապետի, որ իշխանությունների կողմից ցանկացած գործողություն հասարակության կողմից պետք է դրվի կասկածի տակ:

«Շատ հաճախ նկատում եմ, որ իշխանության լծակներ ունեցող մարդիկ դժգոհում են հասարակության այդ վերաբերմունքից, բայց դա քաղաքացիական հասարակության կայացման կարևոր բաղադրիչ է»,- հավելեց Տ. Սարգսյանը:

Երկրորդ կարևորագույն հանգամանքը, նրա դիտարկմամբ, նոր իշխանական լծակների, ֆինանսական ռեսուրսների վերաբաշխումը, տնօրինումը նույնպես արդարդացի է: Սա ենթադում է, որ հասարակության հսկողության տակ պետք է գտնվի, և հասարակությունն իրավունք ունի կասկածելու սա ի շահ իրե՞ն է, թե՞ ի շահ մի քանի անձի է:

«Մեր աշխատաոճը բաց է և թափանցիկ»,- ասաց վարչապետը` հավելելով, որ քաղաքացիական հասարակության կառուցման այլընտրանք գոյություն չունի:

Նա նշեց, թե ինչպես են ապահովելու թափանցիկություն բոլոր մակարդակներում. «Դու պետք է թափացնիկ և հաշվետու լինես հասարակության առջև, հասարակությունը քո բոլոր գործերը պետք է տեսնի: Սա քաղաքացիական հասարակության կառուցման ֆունդամենտալ խնդիրներից մեկն է»:

Բացի թափանցիկությունից, վարչապետի դիտարկմամբ, կարևոր է հասարակության ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացին։ Հասարակությունը պետք է վստահ լինի, որ իր կարծիքն ազդում է իշխանության կողմից որոշումների կայացման վրա:

«Եթե մենք ապահովում ենք այս առաջին երկուսի իրականացումը Հայաստանում, հարց է առաջանում, որ մենք միևնույն ժամանակ պարտավոր ենք ապահովել պատասխանատվությունը և պրոֆեսիոնալիզմը, ինչը մեզանում հաճախ բացակայում է և հանգեցնում լրջագույն խնդիրների: Տեղեկատվությունը, որը մատուցվում է, պետք է հասարակությունը զանազանի ճիշտը ստից»,- նշեց նա:

Այստեղ, ըստ վարչապետի, մենք ունենք խնդիրներ, քանի որ շատ հաճախ պատրաստ չենք պատասխանատու ձևով աշխատել այս գործիքների հետ, ինչը պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ է պայմանավորված:

Նա նշեց, որ հանրությունը հեշտ ընկալում է սենսացիոն լուրերը, ԶԼՄ-ները չեն զտում այդ տեղեկատվությունը, և դրանք նեգատիվ տրամադրություններ են ստեղծում:

Արդյունքում, վարչապետի դիտարկմամբ, մամուլը բացասական տեղեկատվությամբ է հեղեղված, ինչը ստեղծում է ապագայի նկատմամբ անվստահություն և մշտական դժգոհություն, որը հնարավորություն չի տալիս ռեսֆորմները տանել առաջ:

Պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքը, ըստ նրա, բացակայում է, սա ցույց է տալիս որ, մենք այստեղ անելիքներ ունենք:

«ՀՀ կառավարությունն իր թափանցիկությամբ աշխարհի հինգ պետությունների մեջ է մտնում, որն ամբողջությամբ բյուջերի ծախսերը դարձրել է թափանցիկ, ընդ որում` բոլոր մանրամասնություններով»,- ասաց վարչապետը:

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում