Զբոսաշրջիկների և փառատոների հյուրերի բջջային հեռախոսների մարտկոցների լիցքերն այլևս չեն վերջանա շնորհիվ քնապարկերի և ջինսե շորտերի նոր շարքի, որոնք էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործում են մարմնի ջերմաստիճանը և շարժման էներգիան:
Հատուկ շորտերը և քնապարկերը կարող են լիցքավորել հեռախոսների մարտկոցները՝ կիրառելով մարդու մարմնի կինետիկ էներգիան և ջերմաէլեկտրական տեխնոլոգիաները: Նման լիցքավորման սարքավորումները մշակվել են Vodafone ընկերության և Սաութգեմփթոն համալսարանի մասնագետների կողմից:
Vodafone Криситан Cull ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց նպատակը բջջային հեռախոսների լիքցքավորման խնդիրն է, որի հետ բախվում են բաց երկնքի տակ կազմակերպվող միջոցառումների շատ այցելուներ:










































