Sunday, 12 05 2024
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից

37 թիվը շա՞տ է, թե՞ քիչ. Օֆշորային գումարների առկայությունը կրկնակի խնդիր է Հայաստանի համար

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, մեր հանրությունը կարծեք թե դեռ մինչև վերջ չէր սպառել Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային սկանդալի թեման, և եղավ նոր սկանդալ՝ պանամական օֆշորային գոտիներում ԴԱՀԿ արդեն նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին և նրա հարազատներին պատկանող ընկերությունների հետ կապված, և հիմա էլ, փաստորեն, նախօրեին հրապարակված տվյալների բազայից հայտնի  դարձավ, որ հայաստանյան երեք տասնյակից ավելի քաղաքացիներ ունեն այդ գոտում օֆշորային ընկերություններ: Եթե Հայաստանը մեզ հետ համադրելի երկրների հետ փորձենք զուգորդել, նորմա՞լ պատկեր է սա:

– Առաջինը տարբերակենք՝ Պանամա և նախօրեին հրապարակած արտահոսքը օֆշորային ընկերությունների մասին, դրանք տարբեր են, որովհետև  հրապարակված փաստաթղթերում կան անուն-ազգանուններ, նրանց բանկային հաշիվներում առկա գումար, բայց չկա գործարքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչը Պանամայի դեպքում առկա է, քանի որ ինչ-որ առումով գողացված փաստաթղթեր են, մատչելի է նաև շրջանառությունը, հետևաբար Պանամայում քննելու և ավելի իրական շահառուներին բացահայտելու հավանականությունը ավելի բարձր է, քան նախօրեին հրապարակածի դեպքում:

Ինչ վերաբերում է նրան, թե 37 թիվը շա՞տ է, թե՞ քիչ Հայաստանի նման երկրի համար, ապա այնտեղ գումարների մեծությունը մենք պետք է համեմատենք, օրինակ, պետական բյուջեի մեր ունեցած պայմանների հետ, համեմատենք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի հետ, որովհետև երբ բացարձակ մեծությամբ ենք նայում, օֆշորային գումարների շրջանառությունը, տարբեր գնահատումներով, մոտ 35 տրիլիոն է, դրա մոտ 60 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին հատկապես նրանց, որոնք անցումային տնտեսությամբ են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան: Եվ ակնհայտ է, որ այստեղ կան նաև մեծ կոռուպցիոն ռիսկեր, այսինքն՝ այն երկրները, որոնք կոռուպցիայի մակարդակում լավ չեն դրսևորվում, այդտեղից կապիտալն ավելի շատ է արտահոսում դեպի օֆշորներ. այս միտումների մեջ ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանը, լրիվ բնութագրական է:

Հայաստանի նման երկրի համար օֆշորային գումարների առկայությունը արդեն իսկ խնդիր է, իսկ նման գումարների առկայությունը կրկնակի խնդիր է: Ընդ որում՝ օֆշորային գումարների աճը մի քանի անգամ գերազանցում է մեր տնտեսության աճին, ինչը նշանակում է, որ այստեղ այդ ոչ թափանցիկ գործարքների համեմատաբար ապահով և ոչ հաշվետու պայմաններում պահվող գումարը մի քանի անգամ ավելի արագ է աճում, քան տնտեսությունը: Սա արդեն խնդիր է:

– Այս օրերին տարբեր պրոիշխանական լրատվամիջոցներով զուգահեռաբար տարվում է նաև այս գիծը, որ ընդհանրապես օֆշորը բացասական երևույթ չէ, օֆշորային ընկերություններում գործարքներ կատարելը բացասական չէ, մենք գիտենք, որ ռուսական քարոզչամեքենան է ավելի շատ այդ գիծը տանում: Իհարկե, մեծ հաշվով հարկային ավելի գայթակղիչ պայմաններ առաջարկող համակարգ է, դա պարզ է, բայց եթե դիտարկում ենք Հայաստանում, որը փոքր երկիր է, և մենք գիտենք, թե ովքեր ինչ ծավալների բիզնեսներ ունեն, ու տեսնում ենք 37 անուն, որոնց մեջ շատ հայտնի դեմքեր չկան, թերևս, միայն Միհրան Պողոսյանն էր:

– Էլի դեպքեր կան, որոնք փոխկապակցված են Միհրան Պողոսյանին, բայց շատ դժվար է ակնկալել, որ այդ անունները կլինեն, քանի որ եթե ոչ թափանցիկ գործելաոճերը որդեգրվել են, նրանք սովորել են պաշտպանել, օրինակ՝ ի տարբերություն պանամական սկանդալի, որտեղ իրականությունը կամ իրական շահառուները որոշակիորեն մատչելի դարձան հանրությանը, այստեղ նման կարգի մատչելություն ապահովված չէ, համենայնդեպս՝ ներկայումս:

– Ես ուզում էի, որ պարզ, մատչելի ներկայացնեիք՝ արդյո՞ք օֆշորային գոտիներում ընկերություն ունենալը՝ ելնելով հայաստանյան իրականությունից, չի նշանակում, որ այդտեղ կատարվող գործարքները և այդտեղ հոսող գումարները գողացված և թալանված են մեր պետական միջոցներից:

– Սկսենք օֆշորի գաղափարը քննարկելուց: Օֆշորային ընկերություն հիմնելու մի փաստարկը հարկային օպտիմիզացիան է: Սա գլոբալ առումով դիտարկվում է որպես բացասական երևույթ, բայց տեղավորվում է հարկային օպտիմիզացիայի շրջանակներում և իրավական հետևանքներ չի առաջացնում: Երկրորդ տարբերակը՝ երբ տեղի են ունենում այս նույն մեխանիզմները, հարկերից խուսափելու երևույթները: Այսինքն՝ «ա» ընկերությունը բացում է «բ» ընկերություն և «ց» ընկերություն, և օրինակ՝ վերավաճառք է կատարվում, և ամենաքիչ շահույթը ցույց է տրվում այստեղ, իսկ այնտեղ տեղի է ունենում շահույթի կուտակում, որը քրեորեն պատժելի արարք է: Երրորդ տարբերակը կրիմինալ կամ փողերի լվացման տեսանկյունից օֆշորային ընկերություններ բացելու փաստարկն է: Եվ կան այս երրորդի հետ սովորաբար փոխկապակցված անձինք, դա պետական պաշտոնյաներն են լինում, որոնք չեն ուզում, որ հանրությունն իմանա իրենց ունեցվածքի մասին, իրենց հաշվետվությունների մասին:

– Ինչի ցցուն օրինակը Միհրան Պողոսյանն է:

– Կարող ենք այդպիսի եզրակացություններ անել, առավել ևս որ մամուլում էլ շրջաառվում են բազում լուրեր: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հաշվետվություններում նշվում էր, որ նա «Քեթրին գրուպից», նաև լինելով ԴԱՀԿ ծառայության պետ, պետպատվերներ էր ձեռք բերում, այստեղ արդեն իսկ պատկան մարմինների համար կա հիմք, որը կոչվում է ապացույցների համակցություն, և արդեն առնվազն հետաքննելու անհրաժեշտություն կա:

– Բայց դրա փոխարեն մենք տեսնում ենք, որ վարչապետը Միհրան Պողոսյանին կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնում: Սա որքանո՞վ է նորմալ, իհարկե իրավական առումով հասկանալի է, բայց եթե փորձենք խնդիրը դիտարկել այլ տեսանկյունից, եթե ներկայացվում է, թե ռազմավարություններ ենք մշակում կոռուպցիայի դեմ պայքարում, ինչ-որ խորհուրդներ են ստեղծվում, անընդհատ խոսում են դրա մասին, բայց կոռուպցիոն սկանդալում անմիջականորեն հայտնված մարդուն վարչապետը շնորհակալություն է հայտնում:

– Արժեհամակարգի հետ կապված որոշակի հարցեր կան այստեղ նաև. զերծ կմնամ գնահատելուց, բայց առնվազն առողջ բանականությունն ասում է հետևյալը. այն, ինչ անում են ավելի նվազ կոռուպցիոն ռիսկեր ունեցող երկրները, օրինակ՝ Շվեյցարիան, ԱՄՆ-ը, նրանք փորձում են աշխատել պանամական այդ ընկերության հետ և փորձում են ապացույցներ գտնել, որովհետև դրանից բխող նրանք կարող են նաև հարկահավաքության ցուցանիշով լրացնել իրենց պետբյուջեն: Այսինքն՝ եթե կա հարկային զանցանք, առավել ևս այս սուղ պայմաններում նրանք պետք է ուսումնասիրեն և տեսնեն՝ կա՞ արդյոք ապօրինի հարստացում: Այս վարժությունը չարած՝ շնորհակալություն հայտնելը կամ ձոներ հղելը վկայում է այն մասին, որ այս երևույթները առնվազն քաղաքական առումով խորքային բնույթ չեն կրում:

– Պարոն Մանուկյան, երկու դեպքում էլ՝ Տ. Սարգսյանի և նաև Մ. Պողոսյանի, այս բացահայտումները տեղի ունեցան մեկ լրատվամիջոցի ջանքերով: Հրապարակված են Հայաստանի քաղաքացիների անուններ, բայց ինչպես նշեցիք, դրանք թերևս մի քանի մակարդակով փոխկապակցված մարդկանց անունների հետ են կապվում, մենք կունենա՞նք այդ անունները: Այդ 37-ի կամ գուցե 30-ի հետևում կանգնած են պաշտոնյանե՞ր:

– Ընդհանրապես կա «Սև կարապների» տեսություն, այսինքն՝ չծրագրված, անակնկալ իրադարձություններ, եթե նման բան տեղի ունենա, ապա կարող ենք հույսեր փայփայել, որ նման բացահայտումներ ՀՀ-ում կլինեն: Դուք համարո՞ւմ եք, որ Միհրան Պողոսյանի դեպքը ամբողջովին բացահայտված է, իհարկե՝ կա անմեղության կանխավարկած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում