Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը

Բացվել է «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքի բացմանը: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարը շրջել է տարածքով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և լաբորատորիայում կրթություն ստացող երիտասարդների նորարական նախագծերին:

«mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան Հայաստանում գործում է 2011թ.-ից, որի նպատակն է խթանել շարժական կապին վերաբերվող նորարարությունը և ապահովել տարածաշրջանների կայուն զարգացումը:

Ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ֆինլանդիայի կառավարության և Nokia ընկերության աջակցությամբ:

Nokia-ի կողմից աշխարհում հիմնադրվել է հինգ նման մոբայլ լաբորատորիա: Հայաստանում տեղակայվել է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար տարածաշրջանային լաբորատորիան: Նմանատիպ երկու լաբորատորիաներ գործում են Աֆրիկայում, ևս երկուսը՝ Ասիայում:

Գործունեության այս կարճ ժամանակահատվածում mLab-ի աջակցությամբ արդեն իսկ ձևավորվել են ավելի քան 20 թիմեր/սկսնակ ընկերություններ, ստեղծվել են 70 մոբայլ աշխատածրագրեր` ներգրավելով շուրջ 100 հազար դոլարի ներդում, որոնք տեղադրվել են Android, iOS և Windows Phone առցանց հարթակներում:

Լաբորատրիայի կազմակերպած տարբեր միջոցառումներին, մրցույթներին և աշխատաժողովներին մասնակցել են ավելի քան 50 մոբայլ ընկերություններ և շուրջ 600 մոբայլ ծրագրավորողներ և դիզայներներ:

Կազմակերպվել է ավելի քան 20 դասընթաց Երևանում և Գյումրիում, որի արդյունքում շուրջ 180 մասնագետներ հմտացել են մոբայլ տեխնոլոգիաների ոլորտում: Վերապատրաստում անցած երիտասարդների 80 տոկոսն արդեն աշխատանք է գտել Երևանում և Գյումրիում տեղակայված տարբեր կազմակերպություններում, իսկ մյուսները ներգրավված են mLab աջակցությամբ (մենթորությամբ) ձևավորված թիմերում և աշխատում են իրենց նախագծերի վրա, որպեսզի հիմնադրեն սեփական կազմակերպությունները:

Տեղեկացվել է, որ Nokia-ի և mLab-ի կողմից կազմակերպված «Մոբայլ միկրոաշխատանքի» մրցույթում ներկայացված գաղափարների թվով Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել` առաջ անցնելով Հնդկաստանից, Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի բոլոր երկրներից:
Տարածաշրջանում մոբայլ լուծումների մրցունակությունը բարձրացնելու նպատակով «mLab ECA»-ն նախաձեռնել և կազմակերպել է նաև Մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ: Դրա նպատակն է խթանել գործարար և սոցիալական դաշտի զարգացումը մոբայլ տեխնոլոգիաներում նորարար գաղափարների միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում