Վարդան Սեդրակյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց՝ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի առողջական վիճակի վատացման պատճառով: Վերջինս տառապում է շաքարային դիաբետով:
Ըստ դատարանում ստացված տեղեկանքի՝ նրա արյան մեջ գլյուկոզայի տոկոսը բարձր է եղել, ինչի պատճառով Պողոսյանը կալանավայրից դատարան չի տեղափոխվել։ Քանի որ առանց Խաչատուր Պողոսյանի դատական նիստը ընթանալ չէր կարող, չեն տեղափոխվել նաև մյուս երկու ամբաստանյալները:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը կասկած հայտնեց, թե Խաչատուր Պողոսյանը հնարավոր է միտումնավոր չի ընդունել շաքարն իջեցնող դեղերը, որ այսօր դատական նիստին չներկայացվի:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 12:00-ին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































